Մեր մասին


Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 112 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 8 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Աշոտավան։

Նախկին անվանումներն են Կիրակոսիկ, Աղքենդ։ ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջարկությամբ գնդապետ Աշոտ Սարգսյանի /1948թ./ հիշատակին վերանվանվել է Աշոտավան։ Կիրակոսիկ անունով հիշատակվում է 13-րդ դարից։ Ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ։

Ունի եկեղեցի /1903/, իսկ գյուղից 12կմ հարավ-արևմուտք գտնվում է Թանատի վանքը։ Այստեղ ծնվել են Հայրենական պատերազմի հերոս Աշոտ Սարգսյանը։ Տոլորսի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է նոր տեղ՝ հին տեղից 500մ հեռու։

Комментариев нет:

Отправить комментарий